ՀՀ վարչապետը դարձել է մանկավարժության ու հոգեբանության հարցերով հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ

ՀՀ վարչապետը դարձել է մանկավարժության ու հոգեբանության հարցերով հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի/ՀՊՄՀ/ խորհրդի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր Տիգրան Սարգսյանը ընտրվել է Միջբուհական կոնսորցիումի «Մանկավարժության եւ հոգեբանության հիմնախնդիրներ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ: Ինչպես հայտնել են Մանկավարժական համալսարանից PanARMENIAN.Net ին, օրերս լույս է տեսել 2011 թվականի առաջին համարը:

Ամսագրում հոդվածներ են ներկայացրել միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ աշխարհի առաջատար երկրների ԲՈՒՀ-երից եւ գիտակրթական կենտրոններից. խմբագրական կազմում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս անդամ Գևորգ Բրուտյանը, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ« հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դ.Ն. Ուզնադձեի հոգեբանության ինստիտուտի տնօրեն Իրակլի Իմեդաձեն, Ռուստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Մոսկվայի պետական հոգեբանա-մանկավարժական համալսարանի տարիքային հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Օբուխովան, ՌԴ Պետական հումանիտար համալսարանի մարքեթինգի եւ գովազդային գործունեության վարչության պետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դմիտրի Շեւչենկոն, Բռնոյի Մասարիկ համալսարանի թանգարանագիտության եւ ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր/Չեխիա/ Յան Դոլակը եւ այլոք:

Միջբուհական կոնսորցիումի գիտական հանդեսը հավակնություն ունի դառնալ միջազգային ամսագիր, քանի որ խմբագրական խորհրդի անդամները տարբեր երկրների գիտնականներ են:

Գիտական հանդեսը երաշխավորվել է տպագրության միջբուհական կոնսորցիումի Բուհերի ռեկտորների խորհրդի եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի կողմից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---