Հայաստանի քննչական ծառայությունը երեք անձանց սպանության փորձի գործով հետախուզում է հայտարարվել

PanARMENIAN.Net - 2009 թվականի նոյեմբերի 5-ին Արամ և Արթուր Մարտիրոսյանների ու Հրաչյա Պետրոսյանի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց մոտ պահվող հրազենների գործադրմամբ Գավառ քաղաքում երեք անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և հիշյալ քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում 2011 թվականի ապրիլի 19-ին Արտավազդ Հենրիկի Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում, հայտնել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---