Կենտրոն համայնքի ծնողներին հաջողվեց համոզել քաղաքապետարանին հրաժարվել անհեթեթ որոշումից

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ից Երևանի Կենտրոն համայնքում մանկապարտեզ հաճախող երեխաների նկատմամբ կիրառված անհիմն բանավոր հրահանգ արձակողներն ընկրկեցին, և հրահանգը դադարեց պարտադրաբար կիրառվել 2732 սաների վրա: Ինչպես հայտնում են Կենտրոն համայնքի մանկապարտեզների սաների ծնողներ, ապրիլի 21-ին, լարվածությունը ծնողներ-մանկապարտեզ-քաղաքապետարան եռանկյունում թուլացել է:

Ապրիիլի 20-ին քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո, որին մասնակցում էին Երևանի 3 մանկապարտեզների սաների ծնողներ, իր առաջին պտուղները տվեց դրանից մի քանի ժամ անց. տնօրեններին հրահանգվեց մանկապարտեզում ներկա երեխաների թիվը հաղորդել թաղապետարան առաջին անգամ 9-ին, երկրորդ անգամ 9:30, նախկին 8:30-ի փոխարեն: Այս նոր հրահանգը ենթադրում է, որ մանկահասակ երեխաների առաջ դռներ չեն փակվի, նրանց ծնողներն էլ իրենց երեխաների օրը կհամակարգեն` իրենց օրվա գրաֆիկին համապատասխան:

Ի դեպ, համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի (ընդունված 2005 թվականի նոյեմբերի 15-ին) դրույթներով սահմանվում է. «Հոդված 28. Ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների իրավունքները և պարտականությունները

1. Ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչները իրավունք ունեն՝

ա) ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը և երեխայի կրթություն ստանալու ձևը, այդ թվում` ուսուցումը ընտանիքում. բ) երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններ. գ) համապատասխան պետական մարմիններում պաշտպանելու իրենց երեխաների օրինական շահերը. դ) մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին:», ինչպես նաև` «2. Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի ռեժիմը, երեխաներին պահելու տևողությունը սահմանում է նրա հիմնադիրը` կրթության և առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինների իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

Ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում սահմանվում է աշխատանքի ռեժիմի ճկուն համակարգ:»` «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի (ընդ, 15.11.2005), գլուխ 3, հոդված 11, 2-րդ կետ:

Սա նշանակում է, որ ծնողները կարող են համապատասխան դիմում ներկայացնել մանկապարտեզի տնօրենին և իրենց երեխային մանկապարտեզ հանել` դիմումում նշված ժամին: Իսկ դիմումը չընդունելու կամ այլ տարբերակով երեխայի ազատ գրաֆիկով հաճախելիությանը խոչընդոտելու դեպքում` դիմել դատարան:

Արդեն մի շարք մանկապարտեզներում ծնողները դիմում են ներկայացրել տնօրեններին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---