Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը չի կարող պաշտպանել մարդկանց օլիգարխներից կամ պատգամավորներից 26 ապրիլի 2011 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը չի կարող պաշտպանել մարդկանց օլիգարխներից կամ պատգամավորներից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ նրա, գրասենյակը կարող է պաշտպանել մարդկանց միայն պետական կառույցներից, իսկ պատգամավորը «պետական կառույց չէ»: Սակայն, նա նշել է, որ եթե լրագրողները դժգոհ լինեն դատարանի աշխատանքից, կարող են դիմել օմբուդսմենի գրասենյակ: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նա իրեն մեղավոր չի զգում այն բանի համար, որ հայկական ԶԼՄ-ները տուժեցին «ԶԼՄ-ների մասին» օրենքից, Անդրեասյանն ասել է, որ նա, որպես մասնագետ, առաջարկել է այս օրենքը, սակայն չի մասնակցել ընդունման գործընթացին: Անդրադառնալով իր հասցեին հաճախակի հնչող քննադատությանը՝ օմբուդսմենն ասել է, որ դա բնական է համարում, քանի որ հանրային ճանաչում ունեցող մարդիկ պետք է հանգիստ վերաբերվեն դրան: Նա ասել է, որ բացասականն այն է, որ քննադատելով օմբուդսմենի գրասենյակը, շատերը ցանկանում են թուլացնել այդ ինստիտուտը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |