«Զատիկ» մանկատան սաներն ահազանգում են. նրանք կարող են անօթևան մնալ

PanARMENIAN.Net - «Զատիկ» մանկատան սաներն ահազանգում են, նրանք կարող են անօթևան մնալ: Ինչպես նշվում է մանկատան սաների` PanARMENIAN.Net ուղարկած նամակում, լուրեր են տարածվել այն մասին, որ «Զատիկը» կարող է վերակազմակերպվել կամ բոլորովին փակվել, իսկ այնտեղ բնակվող 90 երեխաները, որոնցից 40-ն արդեն չափահաս են, ստիպված կլինեն լքել ապաստանն ու անօթևան մնալ:

19-ամյա Սարգիս Ներսիսյանը «Զատիկի» այն սաներից մեկն է, որոնք պետք է մանկատունը լքեին դեռևս մեկ տարի առաջ: Սակայն նա և մանկատան մնացած 39 չափահաս սաները սպասում են բնակարաններին, որոնցով իրենց պետք է ապահովի պետությունը: Մանկատան սաներն անգամ չեն պատկերացնում, թե իրենց հետ ինչ է լինելու, եթե «Զատիկը» փակվի կամ վերակազմակերպվի:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---