ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները վերադարձել են բնականոն աշխատանքի

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները վերադարձել են  բնականոն աշխատանքի

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության գլխամասային շենքում ռումբի տեղադրման մասին ահազանգը եղել է կեղծ։

ՎիվաՍելի-ՄՏՍ-ի աշխատակիցները վերադարձել են բնականոն աշխատանքի։

Այսօր ժամը 13.13-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացուց ահազանգի համաձայն Վիվա-Սել ընկերության գրասենյակի շենքում (Արգիշտի 4/1) ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցներ և սակրավորներ:

Ինչպես տեղեկացրել էր PanARMENIAN.Net ի թղթակցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի հանրային կապերի պատասխանատու Վահե Իսահակյանը, լուրերն այն մասին, թե ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը չէր համաձայնել աշխատակիցներին տարհանել, չեն կարող համապատասխանել իրականությանը. «Ռալֆ Յիրիկյանը հենց ինքն է հրաման արձակել տարհանելու մասին»։

Ժամը 14.30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---