Անհայտ անձիք սպառնում են քանդել քանդակագործ Ղուկաս Չուբարյանի արվեստանոցը24 մայիսի 2011 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայ անվանի քանդակագործ Ղուկաս Չուբարյանի արվեստանոցը, որը գտնվում է Երևանի Նալբանդյան 106 հասցեում, անհայտ անձիք մայիսի 24-ին, ամենաուշը մինչև հաջորդ օրը առավոտյան ժամը 9:00-ին սպառնացել են քանդել նրա արվեստանոցը: Չուբարյանների ընտանիքին նախապես չի զգուշավցել իրենց սեփական տարածք մտնելու և քանդման աշխատանքների մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամներից մեկը: Ներկա պահին բնակիչները բողոքում են ՆԳՆ-ին պատկանող մանկապարտեզի քանդման, ինչպես նաև ծառահատման դեմ: Բնակիչների հավաստմամբ, շուրջ 9.000 քառակուսի մետր ցանկապատված տարածքում արդեն բազմաթիվ ծառեր են հատվել, ինչպես նաև մեծ քանակությամբ խաղողի վազեր:Մայիսի 21-ին Երևանի Նալբանդյան 106/1 և հարակից շենքերի բնակիչները դուրս էին եկել բողոքի ցույցի: Կառուցապատող «Ավագշին» ՍՊԸ–ն թույլտվություն է ունեցել կատարելու միայն քանդման աշխատանքներ` համաձայն քաղաքապետարան ներկայացրած քանդման աշխատանքների նախագծի, սակայն իրականացրել է նաեւ կառուցման, տվյալ պարագայում` հողային աշխատանքներ նույնպես, ինչի իրավունքը չուներ: Հիշեցնենք նաև, որ բնակիչների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության տեսչության պետ Սևադա Հայրապետյանը, և հայտարարել, որ այժմ ստեղծվում է միջգերատեսչական խումբ, որը կքննարկի, թե որքանով են քաղաքաշինական նորմերին համապատասխանում սեփականատերերի ծրագրերը: Չնայած այս ամենին, բացի մանկապարտեզի տարածքից շինարարները մուտք են գործում նաև նկարչի արվեստանոց, որտեղ գտնվում են Չուբարյանի քանդակները: Ղուկաս Չուբարյանը հայտնի քանդակագործ է, որը մեծ ավանդ ունի Երևանի զարգացման մեջ: Նրա քանդակած արձաններից են Մատենադարանի մոտ գտնվող Մխիթար Գոշը, Մեսրոպ Մաշտոցը և այլ քանդակներ: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |