«Հայոց արծիվների» ղեկավարներից մեկը թմրանյութի բիզնո՞վ է զբաղվում

«Հայոց արծիվների» ղեկավարներից մեկը թմրանյութի բիզնո՞վ է զբաղվում

PanARMENIAN.Net - «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Դավիթ Կիրակոսյանը մոտ երկու շաբաթ առաջ կալանավորվել է մաքսանենգ ճանապարհով (ծանրոցով) Հայաստան թմրանյութ ներկրելու մեղադրանքով:

Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակը»,հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության կողմից: ՊԵԿ-ից պարզաբանում են, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին, իսկ Կիրակոսյանը կալանավորվել է մայիսի 12-ին: Կիրակոսյանը մեղադրվում է սուբոտեքս տեսակի թմրամիջոց ներկրելու մեջ, որը նրան ուղարվել է Ֆրանսիայից:

«Հայոց արծիվներ» ՀԿ-ն ստեղծվել է 2010 թվականին. կառույցի ղեկավարն է սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---