«Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է պայքարել Զարուհու Փոստանջյանի եղբոր ազատության համար

«Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է պայքարել Զարուհու Փոստանջյանի եղբոր ազատության համար

PanARMENIAN.Net - «ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Տիգրան Փոստանջյանի դեմ շինծու քրեական գործով դատավարությունը: «Ժառանգությունը» իր վճռական բողոքն է հայտնում քաղաքական դրդապատճառներով սկիզբ առած այդ քրեական գործի և թատերականացված դատավարության, ինչպես նաև արդեն 15-րդ օրը բանտում հացադուլի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանի արդարացի պահանջներից և ոչ մեկի չկատարման կապակցությամբ: Հացադուլի միջոցով Տիգրան Փոստանջյանը իր բողոքն է հայտնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող անմարդակային և նվաստացուցիչ պայմաններից, իր դեմ որպես խափանման միջոց ապօրինաբար ընտրված կալանքից և առհասարակ իր դեմ սանձազերծված քրեական հետապնդումից:

Ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազության և ԱԱԾ-ի համատեղ ջանքերով կյանքի կոչված այս պատվիրված գործն ուղղված է Զարուհի Փոստանջյանի ու «Ժառանգություն» կուսակցության և ընդհանրապես քաղաքացիական հասարակության` օրեցօր աճող ակտիվության և ընդվզման դեմ:

«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել այս անօրինական քրեական հետապնդումը և արդար դատաքննության միջոցով արդարացնել և ազատ արձակել քաղաքական պատանդ Տիգրան Փոստանջյանին»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---