Հայ կազակները ձգտում են Հայաստանում հնարավորինս բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական կազակական միավորման անդամների նպատակն է կազակների միջոցով բարձրացնել բնակչության շարքում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես նաև ամրապնդել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայ-ռուսական կազակական միավորման ղեկավար Անատոլի Առաքելյանը:

Բացի դրանից, կազակների նպատակն է բարելավել հայերի և կազակների սոցիալ-տնտեսական դրությունը, որոնց մեծ մասն ապրում է գյուղական վայրերում: Նա նաև նշել է, որ կազակությունը միավորում է մարդկանց, որոնք անցել են զինվորական ծառայություն և դրա հետ կապված նշել է, որ միավորման անդամների 85 տոկոսը մասնակցել է մարտական գործողություններին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---