Խոսրովի արգելոցի պատմամշակութային հուշարձանները կվերականգնվեն 14 հուլիսի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմամշակութային հուշարձանների վերականգնման ծրագրին: Ինչպես ճեպազրույցում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ծրագրերի ընդհանուր տևողությունը կազմում է մոտ 15 տարի, սակայն անհապաղ միջամտություն պահանջող հուշարձանները կվերականգնվեն առաջիկա 4-5 տարում: Ըստ նրա, կառավարական որոշումը հիմնավորված է նրանով, որ արգելոցում կա 312 հուշարձան, իսկ կառավարությունն ու միջազգային կառույցները վերջերս առանձնակի ուշադրություն են հատկացնում արգելոց-թանգարանների ստեղծմանը: Ինչպես հայտնել է նախարարը, 2011թ. այդ ծրագրի շրջանակներում բյուջեով կհատկացվի 8 մլն դրամ անհրաժեշտ աշխատանքերի դիտարկում անցկացնելու համար, որոնց իրականացման ժամանակացույցը կպատրաստվի վեց ամսվա ընթացքում: Բացի այդ, Հասմիկ Պողոսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է ձեռնամուխ լինել պատմամշակութային ժառանգության հուշարձանների վերականգնման և պահպանման ծրագրերի համաֆինանսավորմանը: «Գտնում եմ, որ այստեղ մասնավոր ներդրողի հետաքրքրությունն ակտիվանում է էկոտուրիզմի, ակտիվ զնոսաշրջության տեսակոտից»,-ասել է նա: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը |