Հայաստանում բնական աճի ցուցանիշը նվազել է 20.5 տոկոսով

Հայաստանում բնական աճի ցուցանիշը նվազել է 20.5 տոկոսով

PanARMENIAN.Net - 2011 թվականի առաջին կիսամյակում հանրապետության տարածքում բնական հավելաճի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 20.5 տոկոսով:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նա նշեց, որ 6 ամսվա ընթացքում գրանցվել է 20.102 կենդանի ծնունդ, որը 4.4 տոկոսով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:

Մեռելածնության դեպքերը 444 են, ինչը 4.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 5 ամսում Հայաստանում ծնվել է 8977 տղա և 7661 աղջիկ: Աղջիկների մեջ գերակշռում են Մանե, Միլենա, Էլեն, Անի անունները, իսկ տղաներինը` Նարեկ, Դավիթ, Գոռ և Էրիկ:

Մահվան դեպքերը կազմում են 14.743` նախորդ տարվանից 3.2 տոկոսով ավելի: Ծնելիության գումարային գործակիցն այս տարի կազմում է 1.6, այնինչ պարզ վերարտադրման համար անհրաժեշտ է 2.1:

«Ծնելիության ցուցանիշը, թեև հանրապետության մակարդակով նվազել է, սակայն Երևանում, Արագածոտնում, Արմավիրում և Կոտայքում ցուցանիշները գերազանցում են միջին հանրապետականը: Մահացության միջին հանրապետական ցուցանիշը գերազանցում է Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում: Ամուսնալուծությունների ցուցանիշներն ամենաբարձրը գրանցվել են Երևանում և Լոռիում»,- ասաց Կարինե Կույումջյանը:

Բանախոսը նշեց, որ 2011 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ ավելացել են ինչպես ամուսնությունների գրանցման, այնպես էլ ամուսնալուծությունների դեպքերը` համապատասխանաբար 7.2 և 6.9 տոկոսով:

3  12.08.11 - Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---