Մկրտիչ Մինասյանը. Հյուրանոց կառուցելու համար պետք է հրապարակի ու շատրվանների տարածքն էլ վերցնեն

Մկրտիչ Մինասյանը. Հյուրանոց կառուցելու համար պետք է հրապարակի ու շատրվանների տարածքն էլ վերցնեն

PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակի մետրոյի հարևանությամբ հյուրանոց կառուցելու համար բավարար տեղ չկա, և 4 աստղանի հյուրանոց կառուցելու համար ստիպված կլինեն բուն հրապարակն ու շատրվաններն էլ ներառել համալիրի մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` հավելելով, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ է իմացել նախագծի մասին:

“Այդ տարածքում կառույց դնելու առաջարկներ նախկինում էլ են եղել: Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին, որ քաղաքը ոչ միայն շինություններն են, դրանց խտությունը, այլև բաց տարածությունները: Մենք հակված ենք եղել ու մնում ենք նույն կարծիքին` այդտեղ շինություն չենք, տեսնում”,- ասաց բանախոսը` հավելելով, որ պետք չէ նորը կառուցել հինը քանդելու հաշվին: Ճարտարապետի համոզմամբ` երևանցիներին ու զբոսաշրջիկներին նոր հյուրանոց ունենալուց առավել անհրաժեշտ է բաց տարածություն, հանգստի գոտի, որոնք կենտրոնում գրեթե չեն մնացել:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին` վտանգավոր չէ արդյոք 7 հարկանի շինության կառուցումը մետրոյին այդքան մոտ, ճարտարապետը պատասխանեց. “Այդ տարածքում 5 րոպեն մեկ ցնցում կա, նաև շատ մոտ են մետրոյի էլեկտրական շարժասանդուխքները: Մետրոն էլ այդ հատվածում 12-15 մետր խորության վրա է ընդամենը: Սա լրացուցիչ ազդակ է, որ այդ տարածքը հարմար չէ այդքան մեծ կառույցի համար”:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ իր ունեցած տվյալների համաձայն ներդրողի` Tashir Group ռուսական հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյանի համար հյուրանոցի գտնվելու վայրը սկզբունքային նշանակություն չի ունեցել, և առաջարկը Նարեկ Սարգսյանինն է:

4  26.08.11 - Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---