Անկախության 20-ամյակի առթիվ աշակերտները կստանան անվճար օրագրեր

Անկախության 20-ամյակի առթիվ աշակերտները կստանան անվճար օրագրեր

PanARMENIAN.Net - 2011-2012 ուսումնական տարին նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` հավելելով, որ նույն առիթով աշակերտները կստատան անվճար օրագրեր:

Բանախոսը նշեց, որ 1-4-րդ դասարանների աշակերտները կստանան անվճար դասագրքեր, բացի օտար լեզվի ու երգեցողության դասագրքերից, որոնց համար կվճարեն «չնչին վարձավճարներ»: Դասագրքերի վարձավճարները և անվճար տրամադրվող գրքերի ցանկը տեղադրված են ԿԳՆ պաշտոնական կայքում:

Բանախոսը նաև անդրադարձավ առարկայական աշխատանքային տետրերի հարցին և նշեց, որ դրանք պարտադիր բնույթ չեն կրում: Օգտվել աշխատանքային տետրերից, թե ոչ, պետք է որոշեն ուսուցիչներն ու ծնողները համատեղ, և ոչ ոք չի կարող ծնողին ստիպել գնել դրանք. «Այս տետրերը գուցեև երաշխավորված են նախարարության կողմից, սակայն պարտադիր չեն: Պարտադիր են միայն այն դասագրքերը, որոնց վարձավճարները նշված են կայքում»:

«Ուսումնական պլանում նորություն է շախմատ առարկան, որը կանցնեն 2-րդ դասարանից: Դպրոցներում առանձնացված են առանձին դասարաններ, պատրաստ են կադրերն ու դասագրքերը»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը:

Բանախոսը հատուկ շեշտեց, որ դպրոցները պատրաստ են ընդունել 6 տարեկան առաջին դասարանցիներին և ունեն հատուկ հարմարեցված դասասենյակներ: Հայոց լեզու և մաթեմատիկա առարկաները կդասավանդվեն բեռնաթափված ծրագրերով:

Հղումներ թեմայով.
4  30.08.11 - Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---