Կովկասի ամենամեծ շտրուդելի գլխավոր մրցանակը շահեց Սարգիս Կազանչյանը 29 սեպտեմբերի 2011 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Երևանի բնակիչներն ու հյուրերը այսօր մինչև ժամը 18.00 հնարավորություն ունեին համտեսելու 36 մետրից ավելի երկարություն ու 150 կիլոգրամ քաշ ունեցող, Կովկասում երբևիցե պատրաստված ամենամեծ շտրուդելը: Այն վիեննական ձևով պատրաստելու համար երեք խոհարարներն աշխատել են չորս օր շարունակ: Շտրուդելը վայելելուն զուգահեռ ցանկացողները գրում էին իրենց անուն-ազգանուններն ու նետում համապատասխան արկղի մեջ, իսկ ժամը 18։00-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի առջև սկսվեց «մրցանակաբաշխությունը»։ Գլխավոր մրցանակին` 2 տոմս դեպի Վիեննա «Ավստրիական ավիաուղիների» կողմից և 2 գիշեր Վիեննայի «Մարիոթ» հյուրանոցում, շահեց Սարգիս Կազանչյանը։ Հանձնվեցին նաև այլ մրցանակներ` թխվածք «Մարիոթի» կողմից, 6 հոգու համար ճաշի հրավեր «Կուչինա» ռեստորանից և այլն։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |