Երևանի կենդանաբանական այգում ամփոփվեցին «Խաղաղության այգի» նախագծի արդյունքները

PanARMENIAN.Net - «Խաղաղության այգի» մշակութային նախագիծն իրականացվել է «Արևորդի» 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում և նվիրված էր Երևանի կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակին:

Ծրագրին մասնակցում էին 5 արվեստագետներ 4 երկրներից: Նախագծին մասնակցել են Վեհբի Մանգտայը Թուրքիայից, Ցվետանկա Կոյկովան Բուլղարիայից, Յանուշ Լամրը Չեխիայից, Գոհար Կարապետյանը և Դավիթ Նուբարյանը Հայաստանից: Փառատոնի հրավերով նրանք ժամանել էին Հայաստան և փառատոնի մեկնարկից առաջ սկսել էին իրենց աշխատանքները:

Նախագիծն իրականացվում էր Արքայազն Կլաուսի անվան Նիդեռլանդների մշակույթի և զարգացման հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն էր մասնակիցներին և այցելուներին ներգրավել ստեղծագործական մի եռուզեռի մեջ, որի հիմքում ընկած են կենդանիների բարեկեցության, ինչպես նաև մարդկանց և կենդանիների խաղաղ համակեցության գաղափարները: Հոկտեմբերի առաջին օրերից կենդանաբանական այգու այցելուները բացառիկ հնարավորություն են ունեցել հետևելու ընթացող ստեղծագործական աշխատանքներին և քննարկելու դրանք հեղինակների հետ:

Միջոցառումն ամփոփեց ոչ միայն «Խաղաղության այգի» նախագիծը, այլև «Արևորդի» փառատոնն ընդհանուր առմամբ:

21  Մեկ օր... կենդանաբանական այգու աշխատակցի հետ
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---