Մոնրեալի քաղաքապետն առաջարկում է Հայաստանում զարգացնել կրոնական զբոսաշրջությունը 27 հոկտեմբերի 2011 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Տրամբլեն առաջարկել է Հայաստանում զարգացնել կրոնական զբոսաշրջությունը՝ հաշվի առնելով Հայաստանի ավանդը քրիստոնեության պատմության մեջ և նրա տարածքում գտնվող պատմական հուշարձանները։ «Մենք ցանկանում ենք Հայաստանում զարգացնել կրոնական զբոսաշրջությունը, չէ որ Հայաստանը կանգնած է քրիստոնության ակունքների մոտ և առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը»,- հայտարարել է նա լրագրողներին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո։ Տրամբլեն գնահատել է նաև Երևանի գեղեցկությունը, որտեղ նա անցյալ տարի եղել է առաջին անգամ։ «Ես չէի խոսի զբոսաշրջության զարգացման մասին, եթե չգնահատեի ձեր քաղաքի գեղեցկությունը, մարդկանց ջերմությունը և այլ արժեքները»,- ասել է նա։ Մոնրեալի քաղաքապետը հայտնել է լրագրողներին, որ Կարեն Կարապետյանի հետ զբոսաշրջությունը զարգացնելուց բացի քննարկել են աղբի վերամշակման խնդիրը, ինչպես նաև Մոնրեալում գործող քաղաքային օմբուդսմենի պաշտոնը։ Տրամբլեն բարձր է գնահատել քաղաքային օմբուդսմենի գործունեությունը, նշելով, որ նա թեև ընտրվում է Քաղաքային խորհրդի ձայների 2/3-ի կողմից, բայց լիովին անկախ կառույց է։ Ինչ վերաբերվում է աղբի վերամշակման խնդրին, ապա Տրամբլեի խոսքով, դա շատ արդի խնդիր է քաղաքների համար։ Մոնրեալի քաղաքապետը հաղորդել է, որ նա Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվել է մասնագետների փոխայցելությունների մասին, որոնք փորձով փոխանակվելու են այդ խնդրի լուծման հարցում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |