Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իր հրաժարականը քաղաքական ենթատեքստ չունի

Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իր հրաժարականը քաղաքական ենթատեքստ չունի

PanARMENIAN.Net - Կարեն Կարապետյանը իր Facebook-ի էջում հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին՝ նշելով, որ այն պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու, ինչպես նաև անձնական բնույթի պատճառներով, որոնցով հանրության ուշադրությունը չի ուզում զբաղեցնել:

«Որոշումը ես կայացրել եմ շատ դժվարությամբ, և հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ այն որևէ քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Կրկին հաստատում եմ, որ որոշումը պայմանավորված է միմիայն անձնական հանգամանքներով: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և Երևանի ավագանուն ՝ ինձ վերապահված վստահության համար, ինչը ես քաղաքապետի լիազորությունների շրջանակում փորձել եմ արդարացնել»,- գրել է Երևանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր երևանցիներին, քաղաքապետարանի թիմին, բոլոր գերատեսչություններին ու կազմակերպություններին, որոնք սատար են կանգնել իրենց նախաձեռնություններին ու ծրագրերին:

«Միաժամանակ ներողամտություն եմ հայցում անավարտ մնացած գործերի ու պարտավորությունների համար, ինչպես նաև այն սպասելիքների ու ծրագրերի համար, որ ուներ երկրի բարձրագույն իշխանությունը և հանրությունը իմ պաշտոնավարման հետ կապված: Ես շատ-շատ եմ սիրում ձեզ, և դեռ շատ բան ունենք անելու միասին, և անելու ենք մեր սիրելի Երևանի ու մեր երկրի համար»,- եզրափակել է Կարեն Կարապետյանը:

11  Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---