Քնարիկ Գրիգորյանը դարձել է ՈՒԵՖԱ երկրորդ կարգի մրցավար18 փետրվարի 2009 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր տարվա սկզբին ՈՒԵՖԱ դատական հանձնաժողովը ամփոփում է դատավորների դասակարգման արդյունքները` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: 2009թ. հայ դատավորներից Քնարիկ Գրիգորյանը առաջընթաց է գրանցել. նա մեկ աստիճանով բարձրացել է ՈՒԵՖԱ մրցավարների դասակարգման սանդղակում եւ հիմա հանդիսանում է 2-րդ կարգի մրցավար: Այդ մասին ասվում է ՈՒԵՖԱ մամլո ծառայության հաղորդման մեջ:ՈՒԵՖԱ դասակարգման մեջ տղամարդ մրցավարները ունեն հինգ կարգ` էլիտ, պրեմիեր, 2,3 եւ 4: Կին մրցավարներն ունեն չորս կարգ` էլիտ, պրեմիեր, 2 եւ 3: Կարգերի փոփոխությունները կախված են ցուցաբերած արդյունքներից, այսինքն` մրցավարության որակից, ֆիզիկական պատրաստությունից, փորձից, օտար լեզվի իմացությունից, ՈՒԵՖԱ սեմինարներին ցուցաբերած մասնակցությունից, երկրի ներքին առաջնությունում ունեցած վարկանիշից եւն: Ցուցանիշներից կախված մեկ տարվա ընթացքում հնարավոր են ինչպես վերելքներ, այնպես էլ անկումներ: Հայ դատավորների կարգերը ՈՒԵՖԱ դասակարգման մեջ` Տղամարդիկ Կ.Նալբանդյան - 3 կարգ Արարատ Չախարյան - 4 կարգ Ա.Ամիրխանյան - 4 կարգ Կանայք Ք.Գրիգորյան - 2 կարգ Ն.Ստեփանյան - 3 կարգ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |