«Միկա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի կիսապաշտպան Էդնեյ Ֆերեյրայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի գավաթի հնգակի հաղթող Աշտարակի «Միկա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել երկրի հավաքականի հարձակվող Արա Հակոբյանի հետ, որը պաշտպանել է հայկական «Բանանցի» գույները, բելառուսական «Գոմելի», մոլդավական «Զիմբրուի» եւ ուկրաինական «Մետալուրգի» ու «Ստալյաի» գույները, ինչպես նաեւ բրազիլացի կիսապաշտպան Էդնեյ Ֆերեյրա դի Օլիվեյրայի հետ:



24-ամյա բրազիլացին «Միկա» տեղափոխվելուց առաջ 2001-2008թթ. հանդես է եկել «America» ֆուտբոլային ակումբի կազմում: Բրազիլացի ֆուտբոլիստն արդեն մարզվել է թիմի կազմում, մասնակցել է Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքին: Այդ մասին ասվում է ակումբի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:



Աշտարակի թիմ Էդնեյ Ֆերեյրայի մուտքով լեգիոներների թիվը հասավ 9-ի, այդ թվում երեքական ֆուտբոլիստ Բրազիլիայից ու Վրաստանից, մեկը Կոտ դ`Իվուարից եւ երկուսը Իսպանիայից:



Նշենք, որ օրերս Աշտարակի ակումբը պայմանագրեր կնքեց Հայաստանի հավաքականի եւս երկու ֆւտբոլիստների` Ալեքսանդր Թադեւոսյանի ու Աղվան Մկրտչյանի հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---