Արթուր Աբրահամն ավելի ծանր է իր մրցակից Մահիր Օրալից

PanARMENIAN.Net - IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ նրա թուրք հակառակորդ Մահիր Օրալն անցել են կշռման կարգը Բեռլինի Max Schmelling Halle ռինգում մենամարտից առաջ:



Աբրահամը, որի քաշը 72.2 կգ է, 200 գրամով ծանր է եղել իր մրցակցից:



Աբրահամը եւ նրա մարզիչ Ուլի Վեգները հաղորդել են լրագրողներին, որ Օրալի հետ մենամարտից հետո Արթուրն անցնելու է ավելի բարձր քաշային կարգի: Սակայն բռնցքամարտիկի գործակալ Վիլֆրիդ Զաուերլանդն ասում է, որ այդ հարցի շուրջ վերջնական որոշում դեռ չկա:



«Հավանական է, Արթուրի` քաշային նոր կարգի անցնելու հարցը որոշվի մարտից հետո: Կարծում եմ, մեկ շաբաթ դրանից հետո»,- մեջբերում է Զաուերլանդին Sportbox.ru-ն:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---