Հայ բռնցքամարտիկները Բաքվում մասնակցում են աշխարհի երիտասարդական առաջնությանը

Հայ բռնցքամարտիկները Բաքվում մասնակցում են աշխարհի երիտասարդական առաջնությանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Բաքվում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանի ղեկավարությամբ Բաքու են ժամանել 6 հայ բռնցքամարտիկներ. Կորյուն Սողոմոնյանը (48 ք/կ), Նարեկ Աբգարյանը (51 ք/կ), Արթուր Քիրաջյանը (54 ք/կ), Կարեն Տոնականյանը (57 ք/կ), Հրայր Մաթևոսյանը (60 ք/կ) և Հովհաննես Բաչկովը (64 ք/կ):

Առաջին օրը հանդես է եկել Կարեն Տոնականյանը (57 ք/կ) և երրորդ ռաունդում զիջել Հենրի Թոմասին (Անգլիա):

Հայ բռնցքամարտիկներից ապրիլի 26-ին ելույթ են ունենալու Հովհաննես Բաչկովը (64 ք/կ) և պատանիների շարքում աշխարհի չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը (48 ք/կ):

Նշենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է, և առաջին 4 տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկներն իրավունք կստանան ելույթ ունենալ Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---