Կարլ Ֆրոչ. Աբրահամի դեմ մենամարտը պետք է անցնի չեզոք տարածքում` Ամերիկայում կամ Անգլիայում

Կարլ Ֆրոչ. Աբրահամի դեմ մենամարտը պետք է անցնի չեզոք տարածքում` Ամերիկայում կամ Անգլիայում

PanARMENIAN.Net - Բրիտանացի բռնցքամարտիկ Կարլ Ֆրոչը գնտում է, որ «Super Six» մրցաշարի երրորդ շրջանի Արթուր Աբրահամի դեմ մենամարտը պետք է անցնի Նոթինգհեմում և վստահ է, որ իր փրոմոութեր Միկ Հեննեսին կկարողանա հոգալ այդ մասին:

«Հեննսեսին հավաստիացրել է, որ մենամարտը Նոթինգհեմում գրեթե լուծված հարց է,-ասել է Ֆրոչը:-Նա ասել է, որ մնացել է միայն ձևական համաձայնությունը, այդպիսով, ես նույնիսկ մեծ ջանքեր չգործադրեցի մենամարտը տանը անցկացնելու համար: Թեև, վստահության համար ես դա պետք է տեսնեմ թղթի վրա»;

Ֆրոչի մրցաշարից դուրս գալու սպառնալիքը պայամանագրի կարեևորությունն ընդգծելու նպատակ ուներ:

«Ես որոշակի պարտավորություններ ունեմ «Showtime»-ի առջև, ես կարող եմ լքել մրցաշարը միայն բռնցքամարտիկի իմ կարիերան ավարտելու դեպքում»,-ասել է Ֆրոչը:

Ֆրոչն ասել է, որ եթե համաձայնության չգա Աբրահամի հետ, դա չի նշանակի, թե նա լքելու է մրցաշարը: «Ուղղակի մենամարտը պետք է անցնի չեզոք տարածքում` Ամերիկայում կամ Անգլիայում: Այլ տարբերակներ ես չեմ դիտարկում: Ես չեմ մեկնի Գերմանիա կամ Շվեդիա, կամ Նոթինգհեմից դեպի արևելք, քանի որ այնտեղ ես հնարավորություն չեմ ունենա հաղթելու ըստ միավորների;

Իսկ Աբրահամի փրոմոութեր Վիլֆրեդ Զաուերլենդը պնդում է, որ մենամարտը անցկացվի տնտեսապես առավել շահավետ վայրում և աննպատակահարմար է համարում մեկնել ԱՄՆ, որտեղ երկրպագուներն այնքան էլ չեն ձգտում տեսնել երկու եվրոպացի բռնցքամարտիկների մենամարտը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---