Կարո Մուրադը սեպտեմբերի 18-ին կհանդիպի Նաթան Քլեվերլիի հետ23 հուլիսի 2010 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին կիսածանր քաշային կարգում WBO Intercontinental տիտղոսակիր Կարո Մուրադը (Գերմանիա) կհանդիպի Նաթան Քլեվերլիի հետ (Ուելս): Երկու բռնցքամարտիկներն էլ պարտություն չունեն` Մուրադը հաղթել է իր բոլոր 22 մենամարտերում (13 KO), իսկ Քլեվերլին ունի 19 հաղթանակ (9 KO): Մենամարտը տեղի կունենա Բիրմինգեմի «LG» սրահում: «Ես վստահ եմ, որ Մուրադը կհաղթի այս մենամարտում, նա մեկնում է Մեծ Բրիտանիա միայն հաղթանակի համար»,-ասել է հայ բռնցքամարտիկի փրոմոութեր Կալլե Զաուերլենդը: Մուրադի մրցակիցը սպառնացել է նրան նոկաուտով և ասել է, որ նա գտնվում է ավելի լավ մարզավիճակում: «Ես լավ եմ մարզվել և ժամանակն է, որ ինձ անուն վաստակեմ: Ես նոկաուտի կենթարկեմ Մուրադին առաջին իսկ ռաունդում»,-ասել է Քլեվերլին: Մուրադն իր հերթին նշել է, որ Քլեվերլիի դեմ մենամարտից հետո նա կպայքարի WBO գոտու համար Յուրգեն Բրահմերի հետ Գերմանիայից: «Իմ մրցակիցը շատ է սիրում մեծ-մեծ խոսել: Նա լավ բռնցքամարտիկ է և մենամարտը հեշտ չի լինելու: Սակայն իմ նախորդ մրցակիցները` Թոմմի Քարփենսին, Սերգեյ Դեմչենկոն և Գաբրիել Կամպիլլոն ինձնից ուժեղ էին, սակայն ես կարողացա հաղթել նրանց»,-ասել է բռնցքամարտիկը: Մուրադը հավելել է նաև, որ ինքն է այդ մենամարտի ֆավորիտը և մեկնում է Բիրմինգեմ հարձակողական բռնցքամարտ ցույց տալու համար: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |