Սեպտեմբերի 29-ին հայտնի կդառնա ՖԻԴԵ-ի նոր նախագահի անունը![]() 29 սեպտեմբերի 2010 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադայի մայրաքաղաք Խանտի Մանսիյսկում տեղի կունենան ՖԻԴԵ-ի նոր նախագահի ընտրությունները: ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնին են հավակնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի գործող ղեկավար Կիրսան Իլյումժինովն ու աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը: Հաղթանակի համար հավակնորդը պետք է ստանա 82 երկրների աջակցությունը, հայտնում է օլիմպիադայի պաշտոնական կայքէջը: Ընտրություններից բացի, կոնգրեսականները պետք է քվեարկեն Աֆրիկայի, Ամերիկայի, Եվրոպայի ու Ասիայի շախմատի ֆեդերացիաների նախագահների համար:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |