Հայաստանի բոդիբիլդինգի գավաթի խաղարկությանը մասնակցում են 30 մարզիկներ

Հայաստանի բոդիբիլդինգի գավաթի խաղարկությանը մասնակցում են 30 մարզիկներ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Երևանում երկրորդ անգամ անցնում է Գագիկ Ծառուկյանի անվան Հայաստանի բոդիբիլդինգի գավաթի խաղարկությունը:

Շուրջ 30 մարզիկներ գավաթի համար կպայքարեն երկու մարզաձևերում՝ բոդիբիլդինգում և դասական բոդիբիլդինգում: Դասական բոդիբիլդինգին մարզիկները մասնկցում են երկու խմբով՝ մինչև 170 սմ հասակ ունեցողները և ավելի բարձրահասակները: Իսկ բոդիբիլդինգում՝ մինչև 70 կգ, 80 կգ, 90 կգ չ +90 կգ քաշային կարգերում: Մարզիկները հանդես են գալիս ազատ և պարտադիր ծրագրով:

Բացման արարողությանը Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին և լավ մարզական տրամադրություն: «Թող նման մարզական միջոցառումները մեր երկրում շատ լինեն, քանի որ դրանք զարգացնում են մարզական ոգին ու օգնում են երիտասարդներին առողջ ապրելակերպ վարել»,-ասել է Ծառուկյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---