«Շենգավիթը» Հայաստանի աղջիկների hանդբոլի չեմպիոն դարձավ

PanARMENIAN.Net - Երևանում ընթանում է Հայաստանի hանդբոլի մինչև 16 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են տղաների 6 և աղջիկների 4 թիմեր Հայաստանի տարբեր մարզերից ու Լեռնային Ղարաբաղից:

Նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ աղջիկների հաղթող թիմը: Առաջին տեղը զբաղեցրեց «Շենգավիթ» թիմը, երկրորդը` hանդբոլի մասնագիտացված դպրոցի թիմը, և երրորդ տեղը զբաղեցրեց «Արցախ» թիմը: Մրցանակակիրները մեդալներ և պատվոգրեր ստացան: Առաջնությանը ներկա է նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պատրիկ Օթամյանը, որը ժամանել է Ֆրանսիայից:

Իսկ տղաների հաղթող թիմը կորոշվի նոյեմբերի 10-ի: Այնուհետև կձևավորվի Հայաստանի հավաքականը, որն էլ կնախապատրաստվի մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---