Հայ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը հաջող է մեկնարկել Ռուսաստանի Գավաթի խաղարկությունում 8 նոյեմբերի 2010 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում մեկնարկեց շախմատի Ռուսաստանի Գավաթ-2010-ը: Խաղարկությունն ընթանում է նոկաուտ-համակարգով ու մասնակցում են նաև արտասահմանյան շախմատիստներ, որոնք իրենց լավ էին դրսևորել միջազգային մրցաշարերում: Հայ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանն առաջին տուրում հաղթեց Պավել Պոնկրատովին (Ռուսաստան), նրանց երկրորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 32 գրոսմայստերներ, առաջնության մրցանակային ֆոնդը 1190000 ռուբլի է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |