Հայաստանի մրցակիցները Եվրո-2012 B խմբում պարտություններ են կրել ընկերական խաղերում![]() 18 նոյեմբերի 2010 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին ֆուտբոլի ազգային հավաքականները ընկերական խաղերի են մասնակցել: Հայաստանի մրցակիցները Եվրո-2012 B խմբում պարտություններ են կրել ընկերական խաղերում: Ռուսաստանի հավաքականը Վորոնեժում պարտություն կրեց Բելգիայից: Չնայած հանդիպման ընկերական կարգավիճակին, ՌԴ թիմի մարզիչ Դիկ Ադվոկատը խաղին մասնակից դարձրեց իր թիմի բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստներին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Սակայն բելգիացիներն ավելի ուժեղ գտնվեցին և երկու անպատասխան գնդակ խփեցին, կրկնակի գոլի հեղինակ դարձավ Լուկակուն: Չնայած նրան, որ Իռլանդիայի հավաքականն իր դաշտում 11-մետրանոցով բացեց խաղի հաշիվը Նորվեգիայի հետ, հետո ստիպված էր երկու անգամ խաղը սկսել դաշտի կենտրոնից: Խաղն ավարտվեց 1:2 հաշվով Նորվեգիայի օգտին: Սլովակիայի հավաքականն իր դաշտում ընդունեց Բոսնիայի ու Հերցոգովինայի հավաքականներին և զիջեց 2:3 հաշվով:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |