5 ժամ տևած Նազիկ Ավդալյանի վիրահատությունը հաջող է անցել

5 ժամ տևած Նազիկ Ավդալյանի վիրահատությունը հաջող է անցել

PanARMENIAN.Net - «Էրեբունի» բժշկական կենտրոնում ավարտվել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի ողնաշարի վիրահատությունը, որը տևել է մոտ 5 ժամ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել նրա հարազատներից մեկը, այս պահի դրությամբ ծանրորդուհին վերակենդանացման բաժնում է, գիտակցությունն արդեն վերականգնվել է, բժիշկներն ասում են, որ վիրահատությունը հաջող է անցել:

«Էրեբունի» կենտրոնի վերակենդանացման բաժնի ղեկավար Հարություն Մանգոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույղցում հայտնել է, որ վթարի արդյունքում Ավդալյանը ստացել է ողնաշարի գոտկատեղի վնասվածք և առաջին ողի բազմաբեկորային կոտրվածքներ:

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ապրիլի 26-ին ավտովթարի է ենթարկվել Գյումրի-Վանաձոր մայրուղու վրա: Ծանրամարտիկը ողնաշարի վնասվածք և բազմաթիվ կոտրվածքներ է ստացել: Մարզուհուն Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել, որտեղ ճշգրիտ ախտորոշում կտան:

Նազիկ Ավդալյանը 2008 թվականի ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է, 2009-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2010-ին Գոյանգում (Հարավային Կորեա) աշխարհի չեմպիոն դարձավ: Աշխարհի առաջնությունից հետո Ավդալյանը վնասվածքի պատճառով մի քանի մրցաշար բաց թողեց, իսկ արդեն 2011 թվականին մասնակցեց Հայաստանի առաջնությանն ու հաղթեց: Նա արդեն պատրաստվում էր 2011 թվականի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Փարիզում և վարկանիշային է լինելու:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---