«Բանանցի» մարզիչ Ստևիցա Կուզմանոսկու պաշտոնանկության մասին պաշտոնական տվյալներ չկան

«Բանանցի» մարզիչ Ստևիցա Կուզմանոսկու պաշտոնանկության մասին պաշտոնական տվյալներ չկան

PanARMENIAN.Net - Ըստ տարածված լուրերի, «Բանանց» ակումբի ղեկավարությունը որոշել է հեռացնել պաշտոնից ակումբի գլխավոր մարզիչ Ստևիցա Կուզմանոսկուն:

PanARMENIAN.Net ի թղթակցին ակումբի մամլո ծառայությունում ասել են, որ պաշտոնապես դեռ ոչինչ հայտնի չէ: Ակումբում տեղի կունենա խորհրդակցություն, որից հետո պարզ կդառնա մարզչի ճակատագիրը:

Կուզմանոսկին գլխավորեց «Բանանցը» 2010 թվականին, նրա ղեկավարությամբ թիմը նվաճել է Հայաստանի առաջնության արծաթե մեդալները: 2011թ. ակումբը անհաջող հանդես եկավ: 7 տուրից հետո ակումբն ընդամենը 3 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին տեղը: «Բանանցը» կիսաեզրափակչում դուրս մնաց նաև Հայաստանի գավաթի համար պայքարում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---