Ուշադրության կենտրոնում
Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին

Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին

11:58 AMT  07:58 GMT
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Երևանը Մոսկվային չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին։ «Մենք նման խնդրանք չենք ունեցել»,– ասել է նա։ ԱԽ քարտուղարը հավելել է, որ հայկական կողմը Ռուսաստանին առաջարկել է, որ ռուս սահմանապահները դադարեցնեն ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, նաև որ նրանք դուրս գան ՀՀ-Ադրբեջան սահմանի երկայնքով 17 կետից, ինչպես նաև՝ Սիսիանի և Գորիսի բազաներից։ «Մենք առաջարկեցինք ռուսական կողմին դուրս գալ վերոնշյալ վայրերից, քանի որ դրանք տեղակայվել էին բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, ինչին ռուսական կողմը համաձայնել է։ Նրանք հարցրել են, թե արդյոք Հայաստան– Իրան ու Հայաստան– Թուրքիա սահմաններից էլ ենք ուզում, որ իրենք դուրս գան, ինչին հայկական կողմը պատասխանել է, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,– պարզաբանել է Գրիգորյանը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին»։ «Մոսկվան և Երևանը համաձայնեցրել են Հայաստանի որոշ մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, պայմանավորված նրանով, որ պայմանները փոխվել են: Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են այդ հարցը: Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին»,- ասել է նա:
Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին
Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին
ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են
ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով
---