ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին

PanARMENIAN.Net - ԿԽՄԿ աշխատակիցները մայիսի ընթացքում այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին, որոնք կալանքի տակ են շինծու գործերով։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Տեղի են ունեցել առանձնազրույցներ և պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ կապ հաստատելու համար, հայտնում է APA-ն։

«Ըստ մանդատի, ԿԽՄԿ–ն այցերի ժամանակ գնահատում է շփումը կալանավորված անձանց հետ, նրանց պահման պայմանները և հնարավորություններ է ստեղծում ընտանիքի հետ կապ հաստատելու կամ շարունակելու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Բաքվի բանտերում գտնվող Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի կալանքի ժամկետները ևս երկարացվել են 5 ամսով։

Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---