WikiLeaks-ի հրապարկումներից աշխարհը փուլ չեկավ և հազիվ թե փուլ գա

Արդեն, թվում է, «քավության նոխազ» են գտել` ի դեմս 22-ամյա Բրեդլի Մենինգի, որն այս ամենն արեց և հիմա պատասխանելու է ռազմական դատարանի առաջ

ԵԱՀԿ գագաթնաժողովին նախապատրաստվելը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նոր պամանավորվածությունների հնարավորությունը մղվել են երկրորդ պլան` կապված WikiLeaks-ի հրապարակումների հետ: Երբ անցավ առաջին «ցնցումը» (իսկ եղա՞վ արդյոք այն), հրապարակումները սկսեցին ադեկվատ ընդունվել, և առաջին հարցը` ում էր այս ամենը պետք, ակնհայտ դարձավ: Ակնհայտ դարձավ նաև պատասխանը` նրանց, ովքեր ցանկանում են փոխել տարիներով ստեղծված համաշխարհային կարգը և վերջնականապես հաստատել միաբևեռ աշխարհը, որտեղ տեղ չկա սենտիմենտների և «խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության» մասին տարբեր կարգի հայտարարությունների համար:

PanARMENIAN.Net - WikiLeaks-ը ոչ մի նոր բան չարեց. այն ուղղակի հետևում է ամերիկյան լրագրության չգրված օրենքներին, որոնցից մեկն ասում է. ամերիկյան ժողովուրդը ցանկանում է իմանալ…Իսկ ահա թե ինչ է նա ցանկանում իմանալ, արդեն ավելի հետաքրքիր է: ԱՄՆ-ում ամերիկյան լրագրության կանոնները հեռու են այն նորմերից, որոնց մասին նրանք այդպես սիրում են խոսել ողջ աշխարհում բազմաթիվ սեմինարների և թրենինգների ժամանակ: Եվ ահա, փայլուն կազմակերպված արտահոսքը ձեռնտու է ԱՄՆ-ին և այն երկրներին, որոնք ցանկանում էին իրենց խնդիրները լուծել հարևանների հետ, բայց չէր ստացվում: Իսկ այստեղ, դիվանագետների բացահայտումներ, անդրկուլիսային խաղեր և, պետք է ենթադրել, շատ քաղաքական գործիչների անձնական կյանք, որն ապագայում հրապարակվելու է: Որոշ երկրներ, անշուշտ, հրապարակավ կվերանայեն իրենց երկկողմանի հարաբերությունները, մյուսները կսկսեն ավելի զգույշ լինել գնահատականներում, իսկ ԱՄՆ-ն, ինչպես միշտ, կմնա հաղթողի դերում` գերագույն հրամանատարի և հսկիչի դերը կրկին բաժին ընկավ նրան: Ինչ էլ ասեն պետքարտուղարը և նախագահը, հազիվ թե նրանք չիմանային գալիք արտահոսքի մասին: Ավելին, թվում է, արդեն «քավության նոխազ» են գտել ի դեմս 22-ամյա Բրեդլի Մենինգի, որն այս ամենն արեց և հիմա կանգնելու է ռազմական դատարանի առաջ: Պետդեպարտամենտի գաղտնի նամակագրությունը հասանելի է ավելի քան 3 մլն օգտագործողների համար: Այնպես որ, տեղեկատվությունը վերցնելը և այն ում որ պետք է փոխանցելն իրենից խնդիր չի ներկայացնում: Հենց կայքն արդեն կասկածներ է հարուցում` եթե հետևել խորհրդային ժամանակներից մնացած տրամաբանությանը, դա մասոնական դավադրության պտուղ է: Այս տեսակետը գոյության իրավունք ունի: Ողջ հարցը նրանում է, որ հիմա Արևմուտքում շատ հայտնի են քաղաքական բեստսելերները, որոնցում համաշխարհային հեգեմոնի գլխավոր դերը պատկանում է ինչ-որ համաշխարհային կառավարության, որը, ինչպես արդեն գուշակեցիք, կազմված է մասոններից, և, դրանից ոչ մի տեղ չես փախչի, հրեաներից, որոնց ձեռքում են գտնվում նավթը և գազը: Համացանցում արդեն տեղեկատվություն է եղել այն մասին, որ WikiLeaks-ը սիոնական ռեսուրս է: Եվս մի բան, եթե չլիներ վաշինգտոնյան բյուրոկրատիան, որը պահանջում է գրանցել տառացիորեն ամեն ինչ, արտահոսքեր ավելի քիչ կլինեին: Սակայն, մեր կարծիքով, այս ամենը որոշ չափով չափազանցված է` աշխարհը փուլ չեկավ և փուլ չի էլ գա: Եթե այն դիմացավ 2001-ի սեպտեմբերի 11-ին, Իրաքում և Աֆղանստանում պատերազմներին, կայսրությունների անկմանը, որոնցից վերջինն Ամերիկան է, և նրա անկումը նույնպես կանխատեսելի է, ապա թեկուզ միլիոնավոր ֆայլերի հրապարակումը ոչինչ չի փոխի: Նորությունները փոփոխական և «շուտ փչացող» բնույթ են կրում, դրանք ամենաշատն ունեն մեկ շաբաթվա կյանք: հետո ամեն ինչ կմոռացվի և հարկ կլինի նոր սյուժեներ որոնել, ինչը և կարվի ոչ պակաս ծավալներով:

Իսկ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովը կանցնի նույն կերպ. շատ աղմուկ, առաջին այրեր, փայլուն ելույթներ և հերթական ամփոփիչ հայտարարություն, որը կարելի է արդեն տարածել, քանզի նրանում ոչ մի նոր բան չի լինելու: Կամ կլինի ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկի վետոյի տարբերակը, ինչպես դա արդեն եղել էր 1996-ին Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ, երբ Հայաստանը սպառնացել էր վետո դնել, որի արդյունքում օրակարգի փաստաթղթերից մեկում չէր ընդգրկվել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին դրույթ: Բայց, ամենայն հավանականությամբ, գործը դրան չի հասնի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---