Սուդանի հանրաքվեն չի կարող ազդել ԼՂՀ անկախության ճանաչման վրա

Միակ բանը, որ ունի Արցախի ժողովուրդը, անկախության կամքն է, և այստեղ նրան հանրաքվեի տեսքով ոչ մի նախադեպ պետք չէ, որը տեղի է ունենում Ստեփանակերտից հազարավոր կիլոմետրեր հեռու

Հունվարի 31-ին Աֆրիկայում կարող է հայտնվել նոր պետություն: Կհայտնվի որպես Սուդանում տեղի ունեցած խաղաղ հանրաքվեի արդյունք: Թե որքան երկարաժամկետ կլինի մի երկրի երկու մասերի խաղաղ գոյակցույթունը, անհնար է ասել: Անցյալ դարի 90-ականներից, երբ անցավ անկախության ալիքը, ոչ մի մետրոպալիտ չհաշտվեց նոր իրողության հետ:

PanARMENIAN.Net - Այդպես եղավ նաև Ղարաբաղում, Արևելյան Թիմորում, Էրիթրեայում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, իսկ հիմա` Սուդանում: Բոլոր այդ նորաստեղծ պետությունները վերջին հաշվով մետրոպոլիտներում օտար մարմին են եղել, և նրանց պահում էր ևս մեկ մեծ մետրոպոլիտ, լինի դա Բրիտանական կայսրությունը, Հարավսլավիան թե ԽՍՀՄ-ը: Եվ եթե Բրիտանական կայսրությունում այս կամ այն ցեղի կամ ժողովրդի կեցության սահմաններն ինչ-որ կերպ որոշվել էին, ապա ԽՍՀՄ-ում և Հարավսլավիայում սահմանները որոշվում էին առանց հայերի, աբխազների, ալբանացիների բնակությունը հաշվի առնելու: Եվ ստացվեց այն, ինչ ունենք. յուրաքանչյուր նոր հանրաքվե ապացուցում է, որ յուրաքանչյուր ազգի ինքնորոշման իրավունք բարձր է տարածքային ամբողջականության ցանկացած սկզբունքից: Ի միջի այլոց, տերմին, որի հետևում թաքնվում է միայն մի օր անարդար ճանապարհով ստացած հողերը բաց չթողնելու ցանկություն: Այդ առումով, իհարկե, աշխարհում ցանկացած հանրաքվե ևս մեկ ապացույց է Արցախի անկախության ճանաչման համար, ցանկանում է դա Բաքուն, թե ոչ:

Սուդանի հանրաքվեն ԱՄՆ նախագիծն է, և պետք է ասել, որ ամեն ինչ դեռ հարթ է ընթանում: Ուղղակի հետաքրքիր է` սուդանցիները կգնային նման քայլի, եթե չլիներ ԱՄՆ աջակցությունը: Չէ որ վերջին հաշվով Հարավային Սուդանի համար անկախությունը տնտեսական առումով ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ինչպես միշտ, ածխաջրածիններով հարուստ տարածքները էյֆորիայի մեջ են ընկնում` ունենալով արագ հարստանալու և «քաղցր կյանքի» հույսեր: Իսկ այն, որ հարավում ոչ մի ենթակառույց չկա, ուղղակի հաշվի չի առնվում: Հույսը կոնցեսիոներների վրա է` կգան, կկառուցեն… Պետք է նշել, որ բյուջեի 98 տոկոսն անկախ պետությունը ստանալու է նավթի արտահանումից: Այնպես որ պատերազմը նրան ոչ մի տեսքով պետք չէ: Խարտումում այդ մասին նույնպես լավ գիտեն և կարող են փորձել ավելի ուշ լարվածության ոչ մեծ օջախ ստեղծել, որն Աֆրիկայի պայմաններում կարող է վերաճել մեծ պատերազմի: Իսկ դա պետք չէ հանաքվեի գլխավոր նախաձեռնողներին, այսինքն` ԱՄՆ-ին: Բայց կա ևս մեկ կարևոր հանգամանք` սովը, որն Աֆրիկայում ամեն օր խլում է հազարավոր կյանքեր: ՄԱԿ փորձագետների գանահատականով, Հարավային Սուդանում տարրական սով է լինելու: Այդ վտանգն այսօր համարվում է ամենաիրականը, և դրան չհավատալու ոչ մի հիմք չկա: Հանրաքվեի օգտին ևս մեկ փաստարկ կա: Սուդանը, ավելի ճիշտ, նրա հյուսիսային հատվածը երկար ժամանակ եղել է Ուսամա բեն Լադենի ապաստարանը: ԱՄՆ-ի համար ավելի շահավետ է պաշտպանել քրիստոնեական Հարավին, քան մահմեդական Հյուսիսին: Որպես ասվածի ապացույց` սուդանական հատուկ ծառայությունները ձերբակալել են Հասան ալ Տուրաբի իսլամական ընդդիմության առաջնորդին: Ալ Տուրաբին հայտնի է իր ծայրահեղ արմատական հայացքներով և ջիհադի ոգեշնչողներից մեկն է: Հիմա նա բնակչությանն անհնազանդության կոչ է անում և երկրին դատապարտում Թունիսի ճակատագրին:

Ինչպես կարող է Սուդանի հանրաքվեն ազդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման հարցի վրա, պետք է նշել` ոչ մի կերպ: Ղարաբաղն ամերիկյան նախագիծ չէ, նա չունի նավթ, ելք դեպի տարածաշրջանի հիմնական տրանսպորտային ուղիներ: Միակ բանը, որ ունի Արցախի ժողովուրդը, անկախության կամքն է, և այստեղ նրան պետք չէ հանրաքվեի տեսքով ոչ մի նախադեպ, որը տեղի է ունենում Ստեփանակերտից հազարավոր կիլոմետրեր հեռու:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---