Ազատ ընտրություններն արաբական աշխարհում վերածվում են իսլամական ծայրահեղականության

Կգա մեկ այլ «Մուբարաք» և ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է` Օբամայից ժողովրդավարության ոչ մեծ չափաբաժնով «Մահմեդական եղբայրների» տեսքով

Թունիսի և Եգիպտոսի դեպքերը բացահայտեցին համաշխարհային հանրության կողմից չհասկացված որոշ պահեր, բացառությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կամերոնի: Առաջինը և ամենագլխավորը` ժողովրդավարությունն ամերիկյան հասկացմամբ չարմատավորվեց և չի արմատավորվի Մերձավոր Արևելքում: Բացառություն է կազմում Իսրայելլը, բայց մենք տվյալ դեպքում խոսում ենք արաբների մասին:

PanARMENIAN.Net - Բնական է` թունիսցիները և եգիպտացիները և ողջ արաբական Արևելքն ապրում ծայրահեղ աղքատության պայմաններում: Եվ նրանց նախագահները, հավանաբար, կարող էին ավելի լավը լինել, քան ներկաները: Սակայն ուշադրության չի առնվում մեկ կարևոր փաստ` արաբների մոտ ցեղային հարաբերությունները գլխավոր են հիերարխիայում, և նրանից, թե կհեռանա Մուբարաքը, թե ոչ, շատ բան չի փոխվի: Կգա մեկ այլ «Մուբարաք» և ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է` Օբամայից ժողովրդավարության ոչ մեծ չափաբաժնով «Մահմեդական եղբայրների» տեսքով: Թեև վերջինի մասին որոշակի բան ասելը բարդ է. ազատ ընտրությունները Գազայի հատվածում ցույց տվեցին, թե ինչի կարող է վերածվել այդ ժողովրդավարությունը: Պատասխանը պարզ էր բոլորի համար, բացի ԱՄՆ վարչակազմից: Ցավոք սրտի, վարչակազմն ավելի հաճախ ցուցաբերում է առարկայի չիմացություն և կամ միամտորեն կամ որոշ պլանով համոզված է, որ ժողովրդավարությունն ամերիկյան ձևով մարդկության լավագույն ձեռքբերումն է: Համարյա ինչպես Levi’s 501-ը:Մերձավոր Արևելքի ամբողջական իսլամացման վտանգը մի քանի անգամ աճել է, բարձրանում է Իրանի դերը` որպես այդ նույն իսլամացման քարոզողի, իսկ Սաուդյան Արաբիան, որն իսլամի կենտրոն է, մղվում է երկրորդ պլան:Եվ ահա այստեղ Դևիդ Կամերոնի հայտարարությունն այն մասին, որ «պետք է մեկընդմիշտ հրաժարվել ձախողված բազմամշակութային քաղաքականությունից և ավելի ագրեսիվ պաշտպանել արևմտյան լիբերալ արժեքները, ինչը կարող է դրական դեր խաղալ Եվրոպայի իսլամացումը թույլ չտալու համար: «Մենք պետք է հրաժարվենք վերջին տարիների պասիվ հանդուրժողականությունից ավելի ակտիվ և ուժեղ լիբերալիզմի օգտին»,- հայտարարել է բրիտանացի վարչապետը Մյունխենում արմատականության և ահաբեկչության մասին իր առաջին ելույթում: Կեմերոնն առաջարկում է նաև խստացնել քաղաքականությունն իսլամական ծայրահեղականություն քարոզող խմբերի նկատմամբ:

Պետք չէ նաև մոռանալ չարաբաստիկ «Մեծ Մերձավոր Արևելքի» մասին, որի ղեկավար է ցանկանում դառնալ Թուրքիան: Դրանով կարելի է բացատրել անկարգությունների ալիքը կամ Թունիսից Եմեն ցույցերի շարքը: Կա ևս մի բան. Բոլոր այդ երկրները մտել են Օսմանյան կայսրության կազմի մեջ նրա ծաղկման շրջանում, և վարչապետ Էրդողանի կտրուկ հայտարարությունները Մուբարաքի հասցեին ցույց են տալիս, որ Անկարան մինչև հիմա չի հրաժարվել «հողերը հավաքելու» մտքերից: Նեո օսմանիզմը ներկա Թուրքիայում բավական ակտիվ պաշտպանվում է ԱՄՆ կողմից` վերջինիս դիրքերն ամրապնդելու հույսով: Օմաբայի վարչակազմն այս դեպքում ձգտում է այն դերին, որը խաղացել է Բրիտանական կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ինչը քիչ հավանական է:

Եվ վերջինը: Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը փետրվարի 8-ին հայտարարել է հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին, որը կոչված է ձևավորել երկրի սահմանադրության փոփոխության առաջարկները: Կառավարությունը երկխոսության է գնացել ընդդիմության հետ, սակայն Մուհամմեդ Էլ Բարադեին բոլորովին հարմար չէ առաջնորդի դերի համար, ինչի մասին, խոսում են բոլորը, ներառյալ «Մահմեդական եղբայրները»: Ամենայն հավանականությամբ նախընտրական պայքար կծավալվի Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսայի միջև: Ոչ մեկը, ոչ մյուսը չեն պատրաստվում Եգիպտոսում իսլամիզմ սերմանել, և դա ուրախացնում է: Արաբների համար ընդունելի է կամ ծայրահեղ արմատականությունը, կամ զուտ աշխարհիկ պետությունը` չբացառելով հագուստի և կենցաղի մեջ իսլամական ավանդույթները:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---