Որքանո՞վ է համապատասխանում միջազգային իրավական նորմերին Մոսկվայի պայմանագիրը

Բոլշևիկներն արեցին իրենցից կախված ամեն ինչ` Արևելքում իրենց անվտանգությունն ապահովելու համար և այդ նպատակով զոհաբերեցին Հայաստանը, որն արժեք չէր ներկայացնում Կրեմլի համար

Գալիք շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ թուրքական պատվիրակության այցը Մոսկվա համընկնում է Մոսկվայի պայմանագրի 90-ամյակի հետ, որը վերջ դրեց Արևմտյան Հայաստանի գոյությանը: Պատահակա՞ն է արդյոք այս համընկնումը` կարելի է միայն գուշակել: Թեպետ քաղաքականության մեջ պատահականություններ գրեթե չեն լինում, և Էրդողանը հիանալի գիտակցում է, թե հենց որ օրն է նա մեկնում Մոսկվա:

PanARMENIAN.Net - Մոսկվայի պայմանագիրն անվավեր է մի շարք ասպեկտներով, բայց գլխավորն այն է, որ կնքվել է միջազգային իրավունքի կողմից չճանաչված երկու սուբյեկտների միջև` Քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի: 1921-ին Թուրքիան դեռևս կոչվում էր Օսմանյան կայսրություն, և այն կառավարում էր սուլթան Մեհմեդ VI Վահիդեդինը: Ռուսաստանում իշխում էին բոլշևիկները: Թուրքական հանրապետությունը, որի հետ կնքվեց Մոսկվայի պայմանագիրը, հռչակվեց 1923-ի հոկտեմբերի 29-ին: 90 տարիների ընթացնքում այս բոլոր «մանրուքները» չգիտես-ինչու մոռացվեցին, և Հայաստանը շարունակում է պնդել պայմանագիրը չեղյալ հայտարարելու վրա: Միջազգային իրավունքը, որի վրա այդքան սիրում են հենվել Թուրքիայում և Ադրբեջանում, ըստ տրամաբանության պետք է պայմանագիրն անվավեր ճանաչի: Սակայն ամեն ինչ լրիվ հակառակն է : Ցավոք սրտի, պայմանագիրն ամփոփեց Խորհրդային Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև Հայաստանի Հանրապետությունը զավթելու և բաժանելու միջազգային իրավական արդյունքը: Այդպես, համենայն դեպս, ամեն ինչ ընդունվում է մեր օրերում:Այդ ժամանակ Թուրքիային անհրաժեշտ էր վտարել վերջին հայերին իրենց պատմական հայրենիքից, Ռուսաստանը նրանց մեջ տեսնում էր անցանկալի տարրեր:

Բոլշևիկներն արեցին իրենցից կախված ամեն ինչ` Արևելքում իրենց անվտանգությունն ապահովելու համար և դրա համար զոհաբերեցին Հայաստանը, որն արժեք չէր ներկայացնում Կրեմլի համար: «Համաշխարհային հեղափոխությունը» շատ հարմար տերմին է զավթելու և բարեկամներ ձեռք բերելու համար, որոնք պետք են հենց այդ պահին, հետո նրանք կարող են այլևս պետք չգալ: Մոսկվայի համար գլխավորն էր աջակցել Աթաթուրքին, ինչը և արվեց. «թուրք ժողովրդի ազգային ազատագրական պայքարի» համար տրամադրվեց 5 միլիոն ռուբլի ոսկով և զենքի կույտեր: Ուղղակի հետաքրքիր է` ում դեմ էր մղվում «ազգային-ազատագրական պայքարը»:

Պետք չէ փայլուն իմանալ արևելյան քաղաքականությունը հասկանալու համար, որ այն ուղղված էր Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության դեմ` հայերի, հույների և ասորիների: 1922-ին Իզմիրի կոտորածը, վերադարձած հայերի կրկնակի արտաքսումը Կիլիկիայից իրականացվում էր ռուսական փողերով և ռուսական զենքով: 1919-ին Սիրիայից, Լիբանանից և Պաղեստինից տասնյակ հազարավոր հայեր վերադարձան Կիլիկիա, որտեղ հաստատվել էր մանդատի հիման վրա ֆրանսիական կառավարում: Ինչ-որ ժամանակ թվաց, թե Կիլիկիան կարող է անկախանալ Թուրքիայից Ֆրանսիայի պրոտեկտորատի տակ: Ցավոք սրտի, Կիլիկիայում Ֆրանսիայի կառավարման փորձը դատապարտված էր անհաջողության և հանգեցրեց աղետալի հետևանքների հայրենադարձ հայերի համար:

Հենց այդ պատճառով պետք չէ զարմանալ սերտ ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Թուրքիան և Ռուսաստանը պետք է են միմյանց, և այդպես կլինի միշտ: Պետք չէ մոռանալ, որ Հայոց ցեղասպանության տարիներին Կոստանդնուպոլիսում ռուս դիվանագետները համարյա չխառնվեցին երիտթուրքերի «ներքին գործերին»: Ռուսաստանը թուրքական ներդրումների համար անծայրածիր դաշտ է, և թուրքական կապիտալի բաժինը տարեց տարի աճում է: Նույն Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում գրեթե բոլոր լուրջ օբյեկտները կառուցվում են թուրքական ընկերությունների մասնակցությամբ: Պետք է նաև հաշվի առնել մահմեդական գործոնը` Ռուսաստանում բնակվում է 20-30 միլիոն մահեդական, և այդ թիվը մշտապես աճում է:

Հիշեցնենք ևս մեկ փաստ: 1918-ի հոկտեմբերի 30-ին Մուդրոս նավահանգստում անգլիական «Աղամեմնոն» հածանավի նավամատույցին ստորագրվեց Մուդրոսի հաշտության պայմանագիրը: Այն նախատեսում էր սևծովյան նեղուցների բացում Անտանտայի ռազմական նավատորմերի համար` դաշնակիցներին իրավունք տրամադրելով զավթել Բոսֆորի և Դարդանելի նավահանգիստները, Հիջազում, Իրաքում, Սիրայում, Եմենում թուրքական զորքերի կապիտուլյացիա և դուրս բերել զորքերն Իրանից, Կիլիկիայից և Անդրկովկասից, բռնազավթել 6 հայկական վիլայեթները «դրանցից որևէ մեկում անկարգությունների դեպքում»: Բոլշևիկյան Ռուսաստանին շտապ պետք էր պայմանագիր Թուրքիայի հետ ցանկացած մակարդակում Անտանտային չեզոքացնելու համար, իսկ Մուսթաֆա Քեմալը փող և զենք չուներ:

Թե ինչ կպայմանավորվեն Պուտինը և Էրդողանը հերթական հանդիպման ժամանակ, այդքան կարևոր և հետաքրքիր չէ: Հայաստանի համար գլխավոր է, որպեսզի պայմանավորվածություննները նրան մեծ վնաս չպատճառեն: Ռուսաստանը հիմա փորձում է մենաշնորհացնել Կովկասում խնդիրների լուծումը, որոնց մեջ մտնում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Թեև հազիվ թե Մոսկվային հաջողվի գործընթացը շարժել մեռյալ կետից. չափազանց շատ են բացարձակապես չլուծվող խնդիրները, որոնք բխում են Թուրքիայից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---