Թուրքիան կարող է համոզել ՀԱՄԱՍ-ին ճանաչել Իսրայելը, եթե ցանկանա և դա նրան անհրաժեշտ լինի

Աշխարհի բոլոր ժողովուրդները, որոնք ապրել են ցեղասպանություն, կոտորած, տերմինն այստեղ դեր նշանակություն չունի, միավորվում են իրենց հարազատների և մտերիմների սպանության ճանաչման համար արդարացի պայքարում: Բոլորը, բացի հրեաներից

Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դառնում է միջազգային նշանակության հարց և դրանում «մեղավոր» են հենց հրեաները, որոնք ոչինչ ավելի լավ չեն գտել, քան Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու սպառնալիքներով ճնշում գործադրելը: Սպառնալիքները, պետք է ասել, անիրական են, սակայն հանգամանքների որոշակի դասավորության դեպքում կարող են իրագործվել:

PanARMENIAN.Net - Այսօր Իսրայելի հիմնական հոգսերից է թույլ չտալ երկրորդ «Ազատության նավատորմի» մուտքը Գազա: Եվս մեկ, ոչ պակաս կարևոր հանգամանք, որը կարող է իրական սպառնալիք ստեղծել Իսրայելի համար` ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի միավորումը: Այս հարցում Երուսաղեմն ակնահայտորեն հույսը դրել է Թուրքիայի վրա, որը կարող է համոզել ՀԱՄԱՍ-ին ճանաչել Իսրայելը: Եթե ցանկանա և նրան դա պետք լինի: Անկարայում արդեն հասկացել են հրեական պետության թուլությունը և կարող են առաջ մղել իրենց շահերը: Ի՞նչ է ցանկանալու Թուրքիան ահաբեկիչների մոտ «մի խոսք ասելու» փոխարեն: Բնականաբար, Հայոց ցեղասպանության չճանաչում կամ էլի ինչ-որ բան: Իսրայելցի պաշտոնատար անձինք, որոնք հանդես են գալիս Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման դեմ, որպես փաստարկ բերում են հարաբերությունների վատթարացումն առևտրի և ռազմական համագործակցության ոլորտում : Իրականում ամեն ինչ այլ կերպ է. ոչ մի երկրի հետ, որի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան չի խզել հարաբերությունները և չի կրճատել առևտևրատնտեսական համագործակցությունը, որովհետև դա չափազանց թանկ գին է այն հարցի համար, որը Անկարան ամեն կերպ փորձում է ներկայացնել որպես Օսմանյան կայսրության ներքին գործ: Ի դեպ, Գերմանիան նույնպես կարող էր Հոլոքոսթը ներկայացնել որպես իր ներքին գործ, և հրեաները նույնպես կհայտվեին հայերի կարգավիճակում, որոնք ապարդյուն թակում են աշխարհի ուժեղների դռները և նամակներ գրում դեպի անհայտություն: Աշխարհի բոլոր ժողովուրդները, որոնք ապրել են ցեղասպանություն, կոտորած, տերմինն այստեղ դեր չի խաղում, միավորվում են իրենց հարազատների և մտերիմների սպանության ճանաչման համար արդարացի պայքարում: Բոլորը, բացի հրեաներից: Համարելով իրենց «Աստծո ընտրյալ ազգ»` նրանք հրաժարվում են կարեկցությունից, սակայն պահանջում են այն իրենց համար:

Այս ամենը շատ տգեղ է: Բանաձևի հեղինակները եղել են Քնեսեթի պատգամավորներ, նրանք էլ պատասխանատու են այս ողջ պատմության համար, որը Իսրայելին հարգանք չբերեց, որովհետև Թուրքիայի, առավել ևս Ադրբեջանի վրա հղումներն ուղղակի ծիծաղելի են: Եթե նույնիսկ անհավանական բան պատահի և Քնեսեթն ընդունի բանաձևը, ապա դա բացարձակապես ոչինչ չի փոխի Իսրայելի հարաբերություններում մահմեդական աշխարհի, ինչպես նաև Հայաստանի հետ:

Նույնիսկ Օբամայի վերջին ելույթը 1967-ի սահմանների առթիվ, որը նա, պատկերավոր ասած ,հետո հետ վերցրեց, նույնպես ոչինչ չփոխեց. Հերթական անգամ ցուցադրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնի ցանկացած թեկնածուի կախվածությունը հրեական կապիտալներից:

Այս դեպքում Հայաստանին մեկ ելք է մնում` շահագրգռել բոլոր այն երկրներին, որոնք կարող են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ողջ հարցը նրանում է, թե ինչով շահագրգռել: Թույլերին չեն սիրում, նրանց կարող են խղճալ, նույնիսկ ցավակցել, բայց հանուն նրանց ոչ ոք ինչ-որ բան չի անում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---