ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՓՈՐՁԻ ՀԱՐԹԵԼ ԿԱՏԱՐԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ29 մարտի 2005 - 09:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքական երգերի կատարման իր նախագիծը ռուսաստանյան երգիչ Ֆիլիպ Կիրկորովն անմտածված եւ շտապողական որոշում է անվանել: Նման համոզմունք է այսօր մամուլի ասուլիսում հայտնել Երեւանում Կիրկորովի համերգի նախաձեռնող «Մանուկյան» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Թեհմինե Հայրումյանը: Ինչ վերաբերում է նրա գործունեության առնչությամբ երիտասարդական եւ այլ կազմակերպությունների դժգոհությանը, որը թուրքամետ ուղղվածություն ունի, ապա Թ.Հայրումյանը հիշեցրել է, որ այդ երգերն ունեն չորսամյա պատմություն եւ դրանով շահարկելը մի քիչ ուշ է: Անդրադառնալով հայ լրագրողուհու հետ միջադեպին, նա կրկին հիշեցրել է ժամկետների մասին եւ նշել, որ դա կատարվել է մեկ տարի առաջ եւ Կիրիկորովը հրապարակայնորեն ներողություն է խնդրել աղջկանից: Ընդսմին, Թ.Հայրումյանը տեղեկացրել է, որ Ֆիլիպ Կիրկորովը եւ նրա հայր Բեդրոս Կիրկորովը, որը Երեւան կժամանի որդու հետ, մտադիր են Երեւանում այցելել Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան: Նրա խոսքերով` նման մտադրություն է հայտնել ինչպես երգիչն ինքը, այնպես էլ հրավիրող ընկերությունը: Բացի այդ, Բեդրոս Կիրկորովը խոստացել է անակնկալ մատուցել հայ հանդիսատեսին եւ կատարել սիրված հայկական երգեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |