ԲԱՔՈՒՆ ԵՎ ՔԻՇՆԵՎԸ ՄԱՏԴԻՐ ԵՆ ՄԱԿ-Ի ԳՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՎ ՄԵՐՁԴՆԵՍՏՐՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Նախօրեին սկսվել է Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Մոլդովա: «Անհրաժեշտ է ղարաբաղյան եւ մերձդնեստրյան խնդիրների քննարկում ծավալել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: Երկեւ երկրներրը համատեղ ջանքեր կգործադրեն դրան հասնելու համար»,-հայտարարել է Ի.Ալիեւը Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինի հետ հանդիպումից հետո: Ի.Ալիեւը ասել է, որ «երկու երկրները բախվել են անջատողականության հետ, եւ որ պաշտոնական Բաքուն Մոլդովայի տարածքային ամբողջականության կողմնակից է»: Նա բարձր է գնահատել «Քիշնեւի աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում»: Իր հերթին, Վ.Վորոնինը ասել է, թե քաղաքական հարաբերությունները Ադրբեջանի եւ Մոլդովայի միջեւ բարձր մակարդակի վրա են: Մոլդովայի նախագահը անհրաժեշտ է համարել ղարաբաղյան եւ մերձդնեստրյան խնդիրներ արծարծումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---