ՍԱԽԱԼԻՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

PanARMENIAN.Net - Սախալինում` Վոսկրեսենսկի տաճարի բակում ապրիլի 24-ին բացվել է նոր հուշարձան, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Խաչքարը հուշարձան է, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որը տեղադրվել է Սախալինում բնակվող հայերի նախաձեռնությամբ: Վոսկրեսենսկի տաճարի բակում տեղադրված հուշարձանը սախալինաբնակ հայերի հիշատակի տուրքն է: Բացման արարողությանը մասնակցել են տեղի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: Խաչը օծել է Սախալինի եւ Կուրիլների Ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Դանիիլը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---