ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհուրդը այսօր վավերացրել է միջկառավարական հայ-ռուսական արձանագրությունը, որով երկարացվում է քաղաքացիների կամավոր վերաբնակեցման ընթացքի կարգավորման մասին երկկողմ համաձայնագրի գործողության ժամկետը: Փաստաթղթին հավանություն է տվել 148 սենատոր: Համաձայնագիրը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսին 5 տարի ժամկետով եւ ըստ արձանագրության երկարացվում է լրացուցիչ հնգամյա ժամկետով: Սահմանվում է ՌԴ քաղաքացիների վերաբնակեցման կարգը, որոնք ցանկանում են Հայաստանից տեղափոխվել Ռուսաստան, եւ ՌԴ-ից Հայաստան մշտական բնակության մեկնող Հայաստանի քաղաքացիների վերաբնակեցման կարգը: Վերաբնակները ազատվում են իրենց անձնական գույքի եւ դրամական միջոցների ներկրման եւ արտահանման հետ կապված սահմանափակումներից, ինչպես նաեւ մաքսային տուրքերից բնակության նոր վայր մեկնելիս: Համաձայնագրի գործողության ժամկետի երկարացման մասին արձանագրությունը ստորագրվել է 2004թ. մարտի 4-ին, հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---