ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Ինդոնեզիայի ԱԳՆ-ի Ամերիկայի եւ Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն Արիզալ Էֆենդիի եւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի վարչության տնօրեն Հազաիրին Փոհանի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ինդոնեզական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր: Կարեւորվել է համագործակության ակտիվացման անհրաժեշտությունը քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային եւ այլ ոլորտներում: Կողմերը նշել են նաեւ բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը, նաեւ համապատասխան իրավական դաշտի ձեւավորման կարեւորությունը: Նույն օրը Աշոտ Քոչարյանը հանդիպել է Ինդոնեզիայի արդյունաբերության նախարար Անդունգ Նիթիմիհարջանի հետ: Հանդիպման ընթացքում հայաստանի դեսպանը հանգամանորեն անդրադարձել է երկրի ներկա տնտեսական զարգացումներին, ներդրումային քաղաքականությանը, օրենսդրական դաշտին, զբոսաշրջության զարգացման հնարավորություններին, հայ-ինդոնեզական առեւտրատնտեսական զարգացման ներուժին: Ա.Քոչարյանը տեղեկացրել է նաեւ Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունների մասին, մասնավորապես, ընդգծելով տնտեսական կայուն զարգացմանը եւ ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտի առկայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշել են, որ երկկողմ կապերի զարգացման համար անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան իրավական դաշտ, կազմակերպել բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ, ինչպես նաեւ բիզնես ֆորումներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---