Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել սպանության մեջ կասկածվող անձի

PanARMENIAN.Net - Հայաստանը ԱՄՆ-ի իրավապահներին է փոխանցել 2000 թվականի սեպտեմբերին կատարված մարդասպանության մեջ կասկածվող Հակոբ Հակոբյանին: ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի Լոս Անջելեսի գրասենյակի ղեկավարի օգնական Սթեֆեն Թիդվելը հայտնել է, որ 32-ամյա Հակոբյանը անցած շաբաթավերջին բերվել է Լոս Անջելես, որտեղ նրան ներկայացվելու է Գառնիկ Մադոյանին սպանելու մեղադրանք: Հ.Հակոբյանը ձերբակալվել էր 2005 թ. օգոստոսին` Հայաստանի իրավապահ մարմինների աջակցությամբ: Այս տարի սա արդեն երրորդ դեպքն է, երբ Հայաստանը ԱՄՆ-ի իրավապահներին է փոխանցում մարդասպանության մեջ կասկածյալի, եւ Սթեֆեն Թիդվելի խոսքերով, «երկու պետությունների միջեւ ձեւավորվել են հոյակապ աշխատանքային հարաբերություններ»: Լոս Անջելեսի իշխանությունները պնդում են, որ Գառնիկ Մադոյանը սպանվել է հրազենից Հակոբյանի հետ վիճաբանության ընթացքում: Վերջինս գրեթե անմիջապես Միացյալ Նահանգներից փախուստի էր դիմել եւ թաքնվել Հայաստանում: Հակոբ Հակոբյանը ներկայումս գտնվում է Լոս Անջելեսի բանտում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---