Կանադայում տեղի է ունեցել Հայաստանի մասին վավերագրական ֆիլմի շնորհանդեսը20 դեկտեմբերի 2005 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Կանադայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ Օտտավայի հայկական կազմակերպությունների աջակցությամբ Կանադայի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել «Երկար ճանապարհ դեպի տուն» ֆիլմի շնորհանդեսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վաթսուն րոպեանոց վավերագրական ժապավենը պատմում է կանադահայ հանրաճանաչ երիտասարդ օպերային երգչուհի Իզաբել Բայրակդարյանի նախնիների երկիրը` Հայաստան կատարած առաջին այցի մասին: Ֆիլմը նկարահանել է Stormy Nights Production կանադական ընկերությունը Կանադայի հանրային հեռուստատեսության պատվերով եւ Կանադայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:Շնորհանդեսին ներկա են եղել Կանադայի սենատի եւ համայնքների պալատի անդամներ, արտգործնախարարության եւ գործադիր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, դիվանագետներ, մշակութային, երիտասարդական եւ եկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ամփոփիչ խոսքում դեսպան Արա Պապյանը կարեւորել է հայ-կանադական մշակութային կապերը: Նա շեշտել է, որ Իզաբել Բայրակդարյանի Հայաստան կատարած այցին հաջորդող մեկ տարվա ընթացքում եւ այդ այցի շնորհիվ ձեւավորվել են համագործակցության ոլորտներ եւ այժմ ամբողջացման փուլում է գտնվում մի շարք երաժշտական ծրագրերի իրականացումը: Դեսպան Պապյանն առանձնահատուկ ընդգծել է այն բացառիկ հանգամանքը, որ Հայաստանի մասին ֆիլմի ցուցադրության համար տրամադրվել է Կանադայի արտգործնախարարության դահլիճը: «Երկար ճանապարհ դեպի տուն» ֆիլմը 2006թ. հունվարի 19-ին պիտի ցուցադրվի համականադական հանրային հեռուստատեսությամբ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |