Freedom House-ը մտահոգություն է հայտնում Հայաստանում կայացած սահմանադրական հանրաքվեի առնչությամբ

PanARMENIAN.Net - Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որն ուսումնասիրում է աշխարհում ազատության խնդիրները, մտահգություն է հայտնել Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման վերաբերյալ եւ հարցականի տակ է դրել հանրաքվեի արդյուքները: «Հայաստանի առաջնային խնդիրներից մեկը օրենսդրության ճշգրիտ կիրառումն է», -հայտարարել է կազմակերպության կովկասյան հարցերով բաժնի ղեկեվար Քրիս Ուոքերը: Մեկնաբանելով կազմակերպության` դեկտեմբերի 19-ին հրապարակված հերթական ամենամյա զեկույցը, որում Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» երկրների շարքում, Ուոքերը նշեց 2005 թվականի հիմնական բացթողումները, որոնցից առաջինը, ըստ Freedom House-ի պաշտոնյայի, սահմանադրական հանրաքվեի անցկացումն էր: «Մենք բազմաթիվ մտահոգություններ ունենք նոյեմբերին Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: Ինչպես այլ կազմակերպություններ, մենք եւս հարցականի տակ ենք դնում մասնակցության աստիճանը, ինչը զարմանալի էր այն անտարբերության պայմաններում, որ այսօր հատուկ է Հայաստանի հասարակությանը», - հայտարարեց Քրիս Ուոքերը: 2005 թվականի զեկույցում եւս Հայաստանի դատական եւ հակակոռուպցիոն մարմինների աշխատանքը գնահատվել է մասամբ ազատ, եւ, Freedom House-ի պաշտոնյայի խոսքերով, «Հայաստանի իշխանություններն այս առումով դեռ շատ անելիքներ ունեն. - «Այսօր տնտեսական կոռուպցիայի դեմ պայքարը իշխանությունների առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկն է»: 2005 թվականի ձեռքբերումների շարքում Քրիս Ուոքերը առանձնացրեց Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության բարեփոխումները: «Այժմ Հայաստանի իշխանությունները պետք է գործի դնեն այս փաստաթղթերը` երկրում առաջընթաց ապահովելու եւ հասարակության մեջ արմատացած անտարբերությունը կրճատելու համար», - եզրափակեց Քրիս Ուոքերը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---