Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Հայաստանին 235 միլիոն դոլարի հատկացումը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում20 դեկտեմբերի 2005 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հայտարարությունը գյուղերում աղքատությունը նվազեցնելու նպատակով Հայաստանին 236 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացնելու մասին: Այդ գումարը Հայաստանին կհատկացվի առաջիկա 5 տարվա ընթացքում: «Ամերիկահայերի անունից մենք ողջունում ենք, որ ԱՄՆ կառավարությունը մոտ քառորդ միլիարդ դոլար է հատկացնելու հինգ տարվա ընթացքում Հայաստանի գյուղական շրջաններում աղքատությունը կրճատելու նպատակով»,- ասել է հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: Ըստ Հայաստանի կառավարության եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի միջեւ ձեռք բերված համաձայնության` դրամաշնորհը օգտագործվելու է գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար: Դրամաշնորհի փաթեթը բաղկացած է երկու ներդրումներից` գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրից եւ ոռոգվող գյուղատնտեսության ծրագրից: Դրանց իրագործումն ուղղակիորեն կազդի գյուղական բնակչության 75 տոկոսի բարեկեցության վրա:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |