Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել Բաքվում ԱՄՆ դեսպանին միջամտել հայկական խաչքարերի ոչնչացման հարցին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշին անհապաղ կասեցնել հայկական տապանաքարերի եւ խաչքարերի շարունակական ոչնչացմանը Նախիջեւանում գտնվող հին հայկական գերեզմանոցում: Նախօրեին Ռինո Հարնիշին ուղղված նամակում ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է անում դիվանագետին անհապաղ մեկնել Նախիջեւան` անձամբ թույլ չտալու համար հետագա ավերումները. ԱՄՆ կառավարության եւ համաշխարհային հանրության անունից պահանջելով Ադրբեջանից հարգել 1993 թվականին իր կողմից ստորագրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մասին պայմանագիրը եւ անհապաղ կասեցնել հայկական խաչքարերի ոչնչացումը: Ք.Խաչիկյանը նաեւ կոչ է արել Ռ.Հարնիշին պահանջել, որպեսզի այդ հատվածը հնարավորինս վերականգնվի հայ փորձագետների եւ հայկական հուշարձաննեի գծով միջազգային փորաձգետների վերահսկողությամբ եւ զեկույց պատրաստել համաշխարհային մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացման մասին, որին աջակցում է նաեւ պետությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---