ԵԱՀԿ ՄԽ շփումները ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ կվերսկսվեն հունվարին20 դեկտեմբերի 2005 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շփումները ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ կվերսկսվեն հունվարին: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը տարածաշրջան կատարած հերթական այցից հետո` դիվանագետը հույս է հայտնել, որ գործընթացը առավել ակտիվ եւ շարունակական բնույթ կստանա: Սակայն, նրա խոսքերով, առաջիկա ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոների պատճառով ակտիվ գործընթացը կվերսկսվի միայն հունվարին, թեեւ համանախագահները շարունակում են շփումները հեռախոսակապի միջոցով: Յուրի Մերզլյակովը հաստատել է հանդիպումների հնարավորությունը ԱԳՆ ղեկավարների կամ Հայաստանի եւ Ադրբեջանի հատուկ ներկայացուցիչների հետ մինչ հունվարի վերջին կայանալիք երկու երկրների նախագահների հանդիպումը: Խոսքը հունվարի կեսի մասին է, այնտեղ էլ հավանաբար ամեն ինչ կպարզաբանվի, ավելացրել է նա: Պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ճշգրիտ ժամկետի եւ վայրի մասին հարցին` միջնորդը ասել է, որ «դեռեւս վաղ է խոսել դրա շուրջ պայմանավորվածության առկայության մասին»: «Ես կարծում եմ, որ դա պարզ կլինի հունվարի կեսին»,-ամփոփել է նա, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |