PBS-ն չի հեռարձակի բանավեճը, որի ընթացքում ժխտվում է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - PBS հեռուստաալիքը որոշում է կայացրել չցուցադրել այն բանավեճի տեսագրությունը, որի ընթացքում ժխտվում է Օսմանյան Թուրքիայում կատարված 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը: Հաղորդումը պետք է եթեր հեռարձակվեր ապրիլի 17-ին Է.Գոլդբերգի «Հայոց ցեղասպանությունը» ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո: Ֆիլմի ցուցադրությունը չեղյալ չի հայտարարվել: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) հասավ նրան, որ ոչ ֆիլմը, ոչ էլ բանավեճը չցուցադրվեն Լոս Անջելեսում, որտեղ բնակվում է ԱՄՆ հայ համայնքի մեծ մասը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հիշեցնենք, որ PBS-ն մտադիր էր «կլոր սեղան» կազմակերպել եթերում ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո` Ջասթին ՄաքՔարտիի եւ Օմերա Թուրանի մասնակցությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---